Էմիլ Մարկոսյան
© Sputnik
Նրա կարծիքով՝ նախարարությունը հասարակությանը պատշաճ չիրազեկեց, ինչի արդյունքում էլ ծնվեց խուճապը: «Կարծում եմ՝ նման օրինագիծ հանրապետությանը բացարձակապես հարկավոր չէր: Արդեն կար օրինագիծ, որով արգելվում էր հոգեմետ, թմրանյութեր պարունակող դեղերի՝ առանց դեղատոմսի վաճառքը: Հիմա կարող են լինեն անդառնալի հետևանքներ, որոնց մասին առողջապահության նախարարությունը բացարձակապես չի մտածել»,-ասում է Մարկոսյանը:
Նա հիշեցնում է, որ մոտ 4000 անուն դեղից 2700-ը լինելու է դեղատոմսով: Բայց ամեն օր նախարարությունը ցուցակները վերանայում, թարմացնում, փոփոխում է: Իսկ դա նշանակում է,որ առողջապահության նախարարությունը նախապես չի մտածել այդ օրինագծի մասին, նորմալ չի մշակել այն: