«Ունիվերի» Մայքլը պատմել է «լկտի» հայկական հումորի ու «Քեշյան» նախագծի մասին․ բացառիկ

Հայտնի դերասան Արարատ Քեշյանը Sputnik Արմենիա ռադիոյի հետ բացառիկ հարցազրույցում խոսել է Սոչիի ու Աբխազիայի հայերի տարբերության, նաև «լկտի» հայկական հումորի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Աբխազիայի ու Սոչիի հայերը «լկտի» հումորի զգացում ունեն, կարծում է դերասան Արարատ Քեշյանը, որը հեռուստադիտողին հայտնի էի որպես «Ունիվեր» սերիալի Մայքլ։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչով են Սոչիի հայերը տարբերվում այլ ազգերի ներկայացուցիչներից՝ Աբխազիայում ծնված դերասանը նշել է, որ չնայած այս տարածքները իրար մոտ են, բայց Սոչիի հայերը տարբերվում են անգամ Աբխազիայի հայերից։

Юморист, актер Арарат Кещян

«Ես Աբխազիայում եմ ծնվել, լրիվ ուրիշ աշխարհ է, այլ մարդիկ են։ Սոչիում էլ՝ համապատասխանաբար։ Մարդիկ ամենուր տարբեր են։ Իհարկե, Սոչիի ու Աբխազիայի հայերը մտածելակերպով ավելի մոտ են միմյանց․ նրանց մոտ հազվադեպ է ինչ-որ բան վատ լինում, սովորաբար՝ ամեն ինչ լավ է։ Մենք փորձում ենք լավատեսորեն նայել անգամ կյանքի ամենաբարդ պահերին», — նշել է Քեշյանը։

Մարտիրոսյանն ահաբեկված է. շոումենը պատմել է, թե ինչի են պատրաստվում ինքն ու Գալուստյանը

Տարբերվող գծերից Քեշյանն առանձնացրել է ընդգծված, չափազանցված «ախպերջանությունը», որն առաջին հայացքից կարող է անտակտություն թվալ։ Նրա խոսքով՝ շփման այդպիսի ոճը երբեմն զարմացնում է նույնիսկ հայաստանցի հայրենակիցներին։

Սակայն դա հասկացվում ու ընդունվում է, բացի այդ, մատուցվում է թեթև, ոչ վիրավորական, բայց մի փոքր ցինիկ հումորի երանգով։ Հումորը երբեմն չափազանց ուղիղ է, սակայն շփումը բաց ու դրական է։ Վերջերս էի Սոչիում, ծնունդի էին գնացել զուտ տղամարդկանց շրջապատում», — պատմել է դերասանը։

Արարատի խոսքով՝ թեև նա վաղուց հետ է վարժվել «սարսափելի ցինիկ» շփվելու ոճից, բայց այն, ինչ նա տեսել է, այնքան սրտանց ու բաց էր, որ դժվարությամբ է հրաժեշտ տվել։

Դերասանը Սոչիի ու Աբխազիայի հայերի շփման մշակույթն անվանեց «լկտի, բայց ոչ վիրավորական»։

Փոխարենը Քեշյանն ուրախությամբ հիշում է իր ծննդավայր Գագրայում անցկացրած մանկության տարիները, մանկական չարությունները, որոնց մասնակցում էր իր եղբայր Աշոտ Քեշյանը. նա միշտ բարկանում էր, որ Արարատը ներքաշում է իրեն՝ օրինակելի տղային, ինչ-որ տհաճ պատմությունների մեջ։

Հիշողությունները միայն էքստրեմալ են՝ վազք կամուրջների տակով, էքստրեմալ հնարքներ հեծանիվի վրա և ոչ միայն։ Արարատը պատմեց նաև, որ իրենց Աբխազիայի տունը մինչև հիմա կանգուն է, ու նա երբեմն այցելում է այնտեղ։ Հենց այնտեղ՝ Աբխազիում է թաղված դերասանի հայրը։

Юморист, актер Арарат Кещян

Խոսելով Աբխազիայում ապրող իր եղբոր՝ ռեժիսոր Աշոտ Քեշյանի նախագծերի մասին՝ դերասանն ասաց, որ եղբայրը այն ժամանակ դեռ սովորում էր, և նկարահանումների մեծ ման Աբխազիայում են անցկացրել, քանի որ նա միշտ հավանել է Գեորգի Դանելիայի ֆիլմերի ոճը՝ ջերմ կինո՝ հարավի սովորական մարդկանց կյանքի մասին։

«Իմ կարծիքով եղբորս լավագույն աշխատանքներից է աբխազերենով կարճամետրաժ «Ալխաս և Ջուլիետա» ֆիլմը։ Աբխազներն իրենք էլ են զարմանում, որ մոսկվացի հայը որոշել է աբխազերենով ֆիլմ նկարահանել։ Չնայած դժվարություններին, նա իրականացրեց այդ նախագիծը։

Իսկ հիմա Աշոտն ուզում է լիամետրաժ ֆիլմ նկարահանել, սակայն ցանկացած ֆիլմի համար պատմություն է պետք։ Հենց գեղեցիկ պատմություն հայտնվի, միանգամից նաև ֆիլմ կստեղծվի։ Սպասում ենք, փնտրում ենք», — ասաց Արարատը։

Եղբոր հետ ամենակարևոր «համատեղ նախագիծը», սակայն, Քեշյան ազգանունն է, որը նրանք ձգտում են նշանավոր դարձնել, որպեսզի այդ ազգանունով մարդիկ հասարակության հարգանքը վայելեն։