ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Սպիտակ տան մոտ կրակոց է հնչել։ Ենթադրվում է, որ տղամարդն ատրճանակից կրակել է իր վրա։ Այս մասին հայտնում է СNN-ը։
Տեղում աշխատում են բժիշկները։ Պատահարի պատճառով դեպքի վայրում արգելվել է անցորդների մուտքն ու ավտոմեքենաների երթևեկությունը։
Այլ տուժածներ չկան։ ԱՄՆ գաղտնի ծառայությունը ստուգում է կրակոցի մասին ահազանգը։