Քիմ Քարդաշյանը երեխաների հետ կզանգի ծնողներին ու «կգժվացնի» նրանց

Հանրահայտ հեռուստաաստղը կնկարահանվի նոր շոուում, որը հնարավոր կլինի դիտել Facebook-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Սկանդալային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շուտով կգործարկի մի նոր նախագիծը, որը հնարավոր կլինի տեսնել միայն Facebook-ում։ Ամերիկյան ընկերությունը հայտնի հեռուստաաստղի հետ համագործակցության արդյունքում կներկայացնի «պրանկ շոու», որին կմասնակցեն հանրահայտ մարդկանց երեխաները։ Այաս մասին հայտնում է engadget.com կայքը։

Քիմ Քարդաշյանը հայկական ծագման պատճառով սկանդալի կիզակետում է հայտնվել

Նոր նախագիծը կոչվելու է You Kiddin' Me: Հայտնի մարդկանց երեխաներն ուղիղ եթերում կզանգեն իրենց ծնողներին ու «կգժվացնեն» նրանց:

Շոուի ժամանակ հաղորդագրություններ կընդունվեն նաև Facebook–ի օգտատերերից։

Քիմ Քարդաշյանը հայտնի ֆոտոմոդել է, դերասանուհի և հաղորդավարուհի, ծնվել է Լոս Անջելեսում 1980 թվականի հոկտեմբերի 21-ին։

Քարդաշյանների ընտանիքը (Keeping Up with the Kardashians) ճանաչում է ստացել ամերիկյան ռեալիթի շոուի շնորհիվ։ Շոուի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաալիքի եթերում։ Շոուի գլխավոր հերոսներն են Քրիս Ջեները, Բրյուս Ջեները (այժմ` Քեյթլին), Քորթնի Քարդաշյանը, Քլոե Քարդաշյանը, Քիմ Քարդաշյան-Ուեսթը, Ռոբ Քարդաշյանը, Քենդալ Ջեները և Քայլի Ջեները։