Տեսե՞լ եք, որ հայերն ինչ–որ տեղ չհարմարվեն. Գալուստյանն ու Ռևան` նույն ծածկոցի տակ

«Քոմեդի քլաբի» հերթական թողարկման մեջ նկարագվում է մի տեսարան, որում հայ բանկիրն իր համար նոր մարմին է գնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ռուսական երգիծական բեմի աստղերը` Կրասնոդարի երկրամասի «Ուտոմլյոննիե սոլնցեմ» ՈՒՀԱ թիմի նախկին անդամներ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան «ցավոտ» թեմա են ներկայացրել։

«Քոմեդի քլաբի» վերջին թողարկման մեջ Գալուստյանն ու Ռևան հանդիսատեսին զվարճացրել են իրենց հումորով։

Հարուստ, հաստափոր ու ծուռ ոտքերով բանկիր Սերգեյ Վարդանովիչի (Գալուստյանի կերպարը) գլուխը կպցրել են մի նոր մարմնի, որի տերը ֆիթնես-մարզիչ է։ Մարզչի դերում Ռևան է, որը պարտք է Վարդանովիչի բանկին։

Նոր գլուխը կհարմարվի՞ նոր մարմնին։ Բժիշկը կասկած չունի. հայերն ամեն տեղ հարմարվում են։

Камеди Клаб, 14 сезон, 2 выпуск