Լոռու մարզում թալանել են «պատգամավորական» մանկապարտեզը

Մանկապարտեզ մտնելու համար տեխնիկական միջոցներ են կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 2-ին, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Վահան Ուռուսյանի ահազանգի փաստով:

Հայը պաշտպանել է կնոջը և դատվածություն ստացել. մեծահոգության գինը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նա ոստիկանությանը հայտնել է, որ այս տարվա փետրվարի 22-ի ժամը 18:00-ից մինչև մարտի 2-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող նորակառույց, դեռևս չշահագործվող մանկապարտեզ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսան ու ջեռուցման մարտկոցները:

Գողը կամ գողերը նշված տարածք են մտել շինության պատուհանները բացելու միջոցով:

Վնասը կազմում է մոտ 1 միլիոն դրամ։ Ըստ տեղեկությունների` մանկապարտեզը կառուցվում էր ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի հովանավորությամբ:

Կայքի տեղեկություններով` ոստիկանություն ահազանգած Ուռուսյանը Ջրաշեն համայնքի ղեկավարն է: