Գարիկ Մարտիրոսյանի կինը հայտնվել է պաղպաղակավաճառի ծուղակում. տեսանյութ

Ժաննան որոշել է պաղպաղակ ուտել Դուբայում, բայց ցանկությունը բավարարելու համար ստիպված է եղել դիմանալ պաղպաղակ վաճառողի հնարքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Արաբական Միացյալ Էմիրություններից մի տեսանյութ է հրապարակել, որը զվարճացրել է Instagram-ի բաժանորդներին։

««Հաց ու զվարճանք» հռոմեական արտահայտությունը Դուբայում հնչում է որպես «պաղպաղակ ու զվարճանք»»,-տեսանյութին կից գրել է Ժաննան։

Բաժանորդների մեկնաբանությունները չեն ուշացել։ Մեկին զարմացրել է Ժաննայի համբերատարությունը, մյուսը պատմել է, թե ինչպես է նույն բանն իր հետ պատահել, իսկ մեկ ուրիշն էլ, պաղպաղակն անտեսելով, հիացել է Ժաննայի խալաթով։

 

Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ–ին կայացած ՈՒՀԱ-ի փառատոնում: Նրանք սկսել են շփվել 1998թ-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի:

 Instagram-ի օգտատերերին դուր է գալիս ամուսինների հումորը։ Ժաննա Լևինան ավելի քան 282 հազար բաժանորդ ունի։