ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Freekickerz գերմանական ինտերնետ հեռուստաալիքի հերթական հյուրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է եղել։
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանը 11-մետրանոցների շարքով մրցել է թողարկման առաջատարներ Թիմի և Միքայելի հետ։ Սկզբից նա վրիպել է, հետո հավասարվել տղաներին։
Հաղթողին պարզելու համար վճռորոշ հարվածը բարդացրել են. պետք էր առանց դարպասին նայելու գոլ խփել։ Դա հաջողվել է միայն Մխիթարյանին. նա աջ ոտքով առանց նայելու գնդակը հստակ հարվածով ուղարկել է ձախ անկյուն։
Մեկ օրում Մխիթարյանի տեսանյութը հավաքել է մոտ 280 հազար դիտում։ Freekickerz-ի մրցումների հյուրերն են եղել Ռոնալդուն, Գրիզմանը, Բուֆունը և ուրիշ աստղեր։