ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Պուտինի ելույթը պատասխանն էր ԱՄՆ–ի վարած քաղաքականությանը»

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին։
Sputnik
Հայկ Նահապետյան

Փորձագետի խոսքով` Ռուսաստանի նախագահի հայտարարությունը և ելույթի այն դրվագը, որը վերաբերում էր ռազմական կոմպոնենտին, ուղերձ էր կոնկրետ ԱՄՆ-ի իշխանությանը և ոչ ավելին։

«Սա առաջին հերթին պատասխանն էր ԱՄՆ-ի իշխանության վարած այն քաղաքականությանը, ըստ որի 2002 թվականին ԱՄՆ-ն միակողմանի դուրս գալով հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագրից, խախտեց հավասարակշռությունն աշխարհում»,- ասաց Նահապետյանը։

Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի քաղաքական վերնախավի բազում հորդորները կարծես թե լսելի չեղան ԱՄՆ-ի այն ժամանակվա իշխանություններին։

2004 թվականին Պուտինը բարձր ամբիոնից ասաց, որ իրենք պատրաստվում են ստեղծել այն, ինչի մասին այս տարի մարտի 1-ին հրապարակավ ցույց տվեց տեսանյութերով։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի առջև ելույթում ներկայացրել է սպառազինության նոր տեսակներ և հայտնել, որ Ռուսաստանը նորագույն զենքի մշակման գործում նոր քայլ է արել և ներկայացրել «Սարմատ» հրթիռային համալիրը: Պուտինի խոսքով` էներգահամակարգով հրթիռն անխոցելի է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերի համար: