Հայը պաշտպանել է կնոջը և դատվածություն ստացել. մեծահոգության գինը

Արմանը մոտեցել է կնոջը նեղացնողին և մեկ հարվածով գետնին տապալել նրան, որից հետո սկսել է «ինտենսիվ դաստիարակության» մեթոդ կիրառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ռուսաստանի Տյումենի մարզում Հայաստանի քաղաքացին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման տեղի բնակչին ծեծելու համար, հաղորդում է Տոբոլսկ քաղաքի Tobolsk.info կայքը՝ հղում անելով միջշրջանային դատախազի օգնական Գյուլնար Սոզոնովին։

Տղամարդը կրակել է եղբորորդու ուղղությամբ. վիճաբանություն Արարատում

Նրա խոսքով՝ անցած տարվա աշնանը տեղի բնակիչներից մեկը, որի անունը չի նշվում, ծեծել է երեք երեխաների մորը։ Հայաստանի քաղաքացի Արման Ա․-ն, որը հարաբերություններ է ունեցել կնոջ հետ, որոշել է դաս տալ նեղացնողին։

Ըստ երևույթին, երեքն էլ բնակվում են նույն հանրակացարանի տարածքում։ Ագրեսորին բռնացնելով միջանցքում՝ հայը մի հարվածով տապալել է նրան, որից հետո շարունակել է «ինտենսիվ դաստիարակությունը»։

Մի քանի հարվածներ դեմքին, ավելի քան քսան հարված՝ իրանին, արդյունքը սպասելի է եղել․ կնոջը նեղացնողն ամբողջությամբ կապտել է, աջ կողմի երեք կողոսկրերը կոտրվել են, ու նա բազմաթիվ քերծվածքներ է ստացել։

Դատավարության արդյունքում, որը կողմերի համաձայնությամբ տեղի է ունեցել հատուկ ռեժիմով, Արման Ա․-ն մեղավոր է ճանաչվել առողջությանը կանխամտածված կերպով վնաս հասցնելու մեջ, և Հայաստանի քաղաքացուն դատապարտել են մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարի փորձաշրջանով։