Ողբերգական դեպք. լոռեցի տղամարդը նամակ է գրել ու կախվել բակում

Տղամարդը գրել է, որ անպատվաբեր արարք է կատարում ու կախվել մետաղե սյունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Լոռու մարզի Գուգարք գյուղում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamhyan.com-ը։

Խոշոր հրդեհ Մաշտոցի պողոտայի գետնանցումում. տեսանյութ

Դեպքը տեղի ունեցել երեկ՝ մարտի 2-ին։ Ժամը 10։00-ի սահմանում Վանաձոր շտապօգնության կայանից հերթապահ խումբը Ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկը, որտեղ բակում մետաղե սյունից պարանով կախված տղամարդու դի են հայտնաբերել։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկրորդ հարկի պատշգամբում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 65-ամյա Պետրոս Ս.-ի դին։

Տան սեղանին հայտնաբերել են նամակ, որտեղ գրված է եղել. «Նման ցավերով և ներվերով անիմաստ է ապրել։ Շատ ստոր և անպատվաբեր արարք եմ կատարում»։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։