ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի տարածքում մարտի 3-ին տեղումներ չեն լինի, 4-5-ն արևմտյան և հյուսիսային շրջաններում, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը մարտի 4-ի գիշերը 3-4 աստիճանով կբարձրանա, մարտի 5-6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղոդագրության մեջ:
Երևան քաղաքում մարտի 3-ին առանց տեղումների եղանակ կլինի: Մարտի 4-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա: Մարտի 4-6-ը քամին կուժգնանա և կհասնի 12-17 մ/վ արագության:
Այսօր` մարտի 3-ին, Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 13-15, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։