Գաղտնիքը բացահայտվեց. Մեդվեդևա–Բաբասյանը ցույց է տվել` ինչ է թաքցրել սպիտակ շարֆի տակ

Գեղասահորդուհին օլիմպիադայից հետո Մոսկվա ուղևորվելիս վզից հանել է շարֆը և ցույց տվել, թե ինչ է թաքնված դրա տակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) բացահայտել է, թե Փհենչհանի օլիմպիական խաղերի ժամանակ ինչ է թաքցրել սպիտակ շարֆի տակ։

Մեդվեդևայի Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում երևում է, որ նրա բաճկոնի վրա պատկերված է Ռուսաստանի դրոշը։

«Տարօրինակ սպիտակ շարֆի գաղտնիքը բացահայտվեց»,- մեկնաբանել է Մեդվեդևան։

Նրա էջի բաժանորդները, որոնց թիվը զգալի աճել է օլիմպիական խաղերի ժամանակ, չեն թաքցրել իրենց հիացմունքը։ «Կեցցես, քեզ ամենայն բարիք», «շատ լավ է մտածված», «հպարտանում եմ ձեզանով»,- գրել են նրանք։

Ավելի վաղ մարզիչներից մեկն ասել էր` Մեդվեդևան շատ է տանջվում այն փաստից, որ հանդես չի գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։