Երևանում տրոլեյբուս է այրվել

Դեպքը տեղի է ունեցել Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Մարտի 3-ին, ժամը 19:49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում այրվում է տրոլեյբուս: Այս մասին նշված է ՀՀ ԱԻՆ–ի կայքում։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուսի դիմային հատվածը. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:11-ին:

Տրոլեյբուսի դիմային հատվածում այրվել են ցուցիչների վահանակ և մեկ նստարան՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 8 նստարան: