Մահացել է Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը

Դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Այսօր՝ ժամեր առաջ, մահացել է ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

«Ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ մահացել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Վարդգեսի Ասոյանը»,- նշված է ՀՀ առողջապահության ֆեյսբուքյան էջում։

Ըստ լուրերի` դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում՝ Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բակում:

Գլխավոր ինֆեկցիոնիստը մահացել է սրտի կաթվածից։

Ասոյանը Նորքի Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենն էր։

Sputnik Արմենիան ցավակցում է բժշկի ընտանիքին:

Ասոյանը 65 տարեկան էր։