Արցախյան սահմանին 3000 կրակոց է հնչել. Ադրբեջանը չի դավաճանում իր սկզբունքներին

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: