Ադրբեջանը ստում է. հայկական անօդաչուն խոցելու լուրն իրականությանը չի համապատասխանում

Պաշտպանության նախարարությունը հերքում է լուրն այն մասին, որ Ադրբեջանը հայկական անօդաչու թռչող սարք է գործել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածածված տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին հայկական անօդաչու թռչող սարք է խոցել:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կտրուկ կերպով հերքում է նման լուրերը»,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ տարածել էին, թե իբր մարտի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խոցել են հայկական զինված ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարք, որը թռիչք է իրականացրել Աղդամի ուղղությամբ: