Վահրամ Բաղդասարյան
© Sputnik
ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք մեզ պետք են։ Այսօր ՀՀ նախագահի ընտրությունից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով երկրի կառավարման հիմանական ղեկը ստանձնելու պատրաստականությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Խորհրդարանը բավականին քաղաքականացված է։ Խորհրդարանն, այո, պատրաստ է խորհրդարանական պետությունում հանդես գալու»։
Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, Բաղդասարյանը նշեց, որ այս պահին իրենք զբաղված են նախագահի ընտրությամբ, ավարտից հետո միայն կանցնեն կառավարության ձևավորմանը։