Թրամփը ևս մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է հակառուսական պատժամիջոցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ուկրաինայի պատճառով նախաձեռնած Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Խոսքը 2014 թվականի մարտի 6-ին, մարտի 16-ին, մարտի 20-ին և դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակող գործողությունների ժամկետի երկարացման մասին է։

Թրամփը եկել է այն եզրակացության, որ բոլոր պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան նաև 2018 թվականի մարտի 6-ից հետո»։ Սահմանափակումները կգործեն «ևս մեկ տարի»։

Այսպիսի որոշում է ընդունվել, քանի որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը «շարունակում է սպառնալիք մնալ ԱՄՆ ազգային անվտանգության ու միջազգային քաղաքականության համար»։

Ստիպակ տունը տեղեկացրել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի համապատասխան որոշման մասին։