Թմրատոն, թե՞ սպորտի տոն. Կանդելակիին զայրացրել են ԶԼՄ–ների հրապարակումները

Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին դժգոհել է Ռուսաստանում ՖԻՖԱ-2018–ի մասին նորությունների կողմնակալ լուսաբանումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հանրահայտ լրագրող, հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր և հասարակական գործիչ Թինա Կանդելակին քննադատել է արտասահմանյան ԶԼՄ-ների աշխատանքը։

Մասնավորապես նա դժգոհել է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլային առաջնության վերաբերյալ խեղաթյուրված փաստերից։

Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է RT-ի և Sputnik-ի դեմ ԱՄՆ-ի նախաձեռնած պայքարը

«Սիրում եմ որոշ ԶԼՄ-ների աշխատանքը. հորինել չստուգված փաստեր և հղում անել «անհայտ աղբյուրների»։ Պատմությունն այն դեղամիջոցների վերաբերյալ, որոնք թույլ են տալիս հիվանդ երկրպագուներին դեղատոմսի առկայության դեպքում ունենալ իրենց մոտ, վերածվեց մի պատմության, որի համաձայն` Ռուսաստանում ֆուտբոլի երկրպագուները կկարողանան 2018 թվականի ԱԱ-ի ժամանակ իրենց հետ բերել և օգտագործել մարիխուանա, կոկաին և հերոին», — գրել է Կանդելակին տելեգրամ-ալիքի իր էջում։

Թինայի խոսքով` լրագրողները հիմնականում սխալ են ընկալել «հոգեմետ» բառը։ Սենսացիա հրահրելու մոլուցքը նրանց թույլ է տվել պատկերացնել, որ տրիբունաներում կհայտնվեն երակները կտրող և թմրանյութ փորձող երկրպագուներ, այլ ոչ թե նրանց թույլ կտան իրենց հետ ունենալ անվնաս հակադեպրեսանտներ և հանգստացնող նյութեր։

«Գազպրոմ-մեդիա» մարզական հոլդինգի խմբագրության գլխավոր պրոդյուսերն ու գլխավոր տնօրենի տեղակալը հետաքրքրվել է, թե ի՞նչ իմաստ ունի գործի դնել տրամաբանությունը և հիշել ռուսական օրենքները, եթե կարելի է բուռն երևակայություն դրսևորել և Ռուսաստանում կայանալիք 2018 թվականի Աշխարհի առաջնությունը ներկայացնել որպես նարկոպրիտոն, այլ ոչ թե սպորտի տոն։

«Հասկանում եմ, որ ժամանակակից աշխարհում ճշմարտությունն ու առաջնային աղբյուրները կորցնում են կարևորությունը։ Սակայն նման կցկտուր և կեղծ նորություններն ավելի շուտ կորսված պրոֆեսիոնալիզմի մասին են վկայում», — եզրահանգել է հայտնի հեռուստահաղորդավարուհին։

Ռուսաստանի տարածքում պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի 2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը։