Շիրակ Թորոսյան
© Sputnik
«Շատ լավ կլիներ, եթե արագ լուծում տրվեր Լարսի ավտոճանապարհի այլընտրանքի խնդրին, որի մասին վերջին շրջանում վրացական կողմն էլ է բարձրաձայնել` դրական տրամադրվածություն ցուցաբերելով։ Հաջորդ սպասելիքը Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառության ակտիվացումն ու ծավալների ավելացումն է։ Լավ կլինի նաև, եթե Վրաստանը Հայաստանի միջոցով ինտեգրվի ԵԱՏՄ տնտեսական տարածքին»։
Պատգամավորն ակնկալում է, որ մոտ ապագայում լուծում կտրվի նաև Հայաստան-Վրաստան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագրին։ Շիրակ Թորոսյանի համոզմամբ` ծրագիրը նախատեսվում է իրակիանացնել Աշոցք- Ջավախք հատվածում։