Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունը ՀՀ նախագահի բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանը։
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու եվրասիական ինտեգրման խորացմանը ՝ ի նպաստ երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերի։

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահին։ Արմեն Սարգսյանը խորհրդարանում ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայներով։ Նոր սահմանադրության համաձայն` նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն։

Արմեն Սարգսյանը նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին: