Հրդեհ Բաքվի նարկոդիսպանսերում. կա զոհ և տուժածներ

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի բաժանմունքում, որտեղ բուժվում են անկողնուն գամված հիվանդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Բաքվի Հանրապետական նարկոլոգիական դիսպանսերում ուժեղ հրդեհ է բռնկվել, հաղորդում են տեղի ԶԼՄ–ները։

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2–րդ բաժանմունքում, որտեղ բուժում են անցնում անկողնուն գամված հիվանդները։ Դիսպանսերի շենքից տարհանվել է ավելի քան 30 հիվանդ։

Հրդեհի հետևանքով մահացել է 1 մարդ, տուժել է 3–ը, նրանց տեղափոխել են Բաքվի այլ հիվանդանոցներ։

Հրդեհը տեղայնացվել է։ Ներկա պահին ընթանում են այն մարելու աշխատանքներ։