ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ, բախվել են «Մերսեդես» մակնիշի 99 ՍՍ 299 համարանիշի և թիվ 49 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1536 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներից մեկին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մյուսին էլ` «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «Մերսեդեսը» դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել գազախողովակը։
Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԿԳՄ աշխատակիցները, Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ աշխատակիցները։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից մեկն ազգությամբ չինացի է, և նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։