Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը երեք օրում կորցրել է 3,71 միլիարդ դոլար

Աշխարհի ամենահարուստ մարդիկ երեք օրում, ընդհանուր առմամբ, կորցրել են 128 միլիարդ դոլար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բորսային ինդեքսների անկման հետևանքով մեկ օրում կորցրել է 3,71 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg–ը։

Ցուկերբերգին այդ հակավարկանիշում գերազանցել է ներդրող Ուորեն Բաֆետը, որի ակտիվները միանգամից էժանացել են 3,74 միլիարդ դոլարով։ Google–ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը կորցրել են համապատասխանաբար 3 և 3,1 միլիարդ դոլար։

Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենահարուստ մարդիկ փետրվարի 26-28–ը կորցրել են 128 միլիարդ դոլար։ Բորսաներում (հիմնականում խոսքը Dow Jones–ի մասին է, որը երեք օրում «իջել» է 420,2 կետով) նման փոփոխության պատճառը եղել է ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը` որոշ մետաղների վրա մոտ ապագայում նոր սակագներ սահմանելու մասին։