ՌԱԴԻՈ

Զեյնալյան. «Արմեն Սարգսյանը պիտի կարողանա լինել պետության գլուխ»

Կկարողանա՞ արդյոք Արմեն Սարգսյանը դառնալ համընդհանուր ընդունելի նախագահ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ներկայացրել է իր սպասումներն ու չափորոշիչները։
Sputnik
Արտակ Զեյնալյան

«Եթե տեսականորեն վերանանք 6 տարի բացառապես ՀՀ քաղաքացի լինելու ցենզի պահպանված լինել-չլինելու հարցից, ապա կարծում եմ, որ նախագահի թեկնածուն, 2015թ-ի խմբագրմամբ, պիտի կարողանա ներկայացնել իր ծրագիրը Սահմանադրության իր լիազորությունների պահպանման լույսի ներքո»,- ասաց Զեյնալյանը։

Նա նաև նշեց, որ Արմեն Սարգսյանը պիտի կարողանա լինել պետության գլուխ, հետևի Սահմանադրության պահպանմանը, կարողանա իրացնել ՍԴ դիմելու իր լիազորությունն ու գիտակցի, թե ինչ է դա ենթադրում։

Սարգսյանը պետք է կարողանա «հավասարակշռել մեծամասնության քանակի ուժը փոքրամասնության ճշմարտության հետ», ինչպես նաև` համապետական ու համազգային շահերը, եթե դրանք ինչ-որ պատճառով հայտնվեն կշեռքի տարբեր նժարների վրա։