Երևանում թիվ 99 միկրոավտոբուսի ու 2 մեքենայի բախման պատճառով կան տուժածներ

Տուժածները տեղափոխվել են երևանյան տարբեր հիվանդանոցներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Մարտ — Sputnik. Երեկ՝ մարտի 1-ին, ժամը 20:30-ի սահմաններում Խանջյան փողոցում բախվել են ВАЗ 21099 մակնիշի 35 CZ 289 համարանիշի ավտոմեքենան և թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 4148 Տ համարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 74 OM 444 համարանիշի և Mercedes մակնիշի 71 VS 711 համարանիշի ավտոմեքենաներին: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1–ը Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։