Էլինա Մազուրը բացահայտել է Ջիգարխանյանի նախկին կնոջ հովանավորի դեմքը

Անցյալում Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի օգնականը` Էլինա Մազուրը, բացահայտել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ առեղծվածային հովանավորի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ բոլոր գործողությունները ղեկավարել է գաղտնի հովանավորը։ Այդ մասին պատմել է Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի նախկին ներկայացուցիչ Էլինա Մազուրը «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ։

Փաստաբանի խոսքով` հենց նրան է հաջողվել պարզել, թե ով է եղել սկանդալային ամուսնալուծության «մոխրագույն կարդինալը»։ Նա Մայմոնիդայի անվան ակադեմիայի ռեկտոր Վերոնիկա Ռաֆաիլովնա Իրինա–Կոգանն է։

Ջիգարխանյանի նախկին կնոջ գաղտնի սիրեցյալը. ինչ սենսացիա է բացահայտել Էլինա Մազուրը

Մազուրի խոսքով`մինչև Ջիգարխանյանի հետ ծանոթանալը Վիտալիանան աշխատել է ակադեմիայում` Իրինա–Կոգանի թևի տակ։ Հենց նրան է Վիտալինան պարտավոր ռուսական քաղաքացիություն ունենալու համար, քանի որ Վերոնիկա Ռաֆաիլովնան գրանցել է Ջիգարխանյանի նախկին կնոջն իր բնակարանում։

«Վերոնիկա Ռաֆաիլովնան մինչև հիմա հսկում է Վիտալինայի բոլոր գործողությունները, նա տիկնիկավար է Ջիգարխանյանի ամուսնալուծության սկանդալային գործում», – նշեց Մազուրը։

Իր հերթին, Իրինա–Կոգանը կտրականապես հերքում է Էլինայի հայտարարությունները` պնդելով, որ երբեք չի օգնել Վիտալինային քաղաքացիություն ստանալու հարցում։ Նա պատմել է, որ 2000–ականների սկզբին Վիտալինան ուղղակի Ցիմբալյուկ էր և միայն Մայմոնիդայի անվան ակադեմիայում աշխատանքի ժամանակ սկսել է փոխել փաստաթղթերը։

«Մարազմատիկ։ Ինչու՞ են Էլինայի նման ոչ ադեկվատ մարդուն ընդհանրապես հրավիրում հեռուստահաղորդումներին», – ի պատասխան հետաքրքրվել է Իրինա–Կոգանը։

Միաժամանակ Վիտալինան պնդել է, որ Վերոնիկան սարսափելի մարդ է, որի հետ նա վատ հարաբերություններ է ունեցել։