ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանի նոր նախագահի անունը հայտնի կդառնա կես ժամից։ Պատգամավորները հենց նոր են վերջացրել քվեարկությունը։ Քվեատուփը տարել են նիստերի դահլիճ, որտեղ էլ ընթանում է ձայների հաշվարկը։
Միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է, որին առաջադրել է իշխող կոալիցիան (ՀՀԿ և ՀՅԴ)։ Հետո նրա թեկնածությանը սատարել է «Ծառուկյան» դաշինքը։
Հիշեցնենք` նոր Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրելու են խորհրդարանի պատգամավորները։ Իրական իշխանությունը կբաժանվի խորհրդարանի և կառավարության միջև։ Նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն։