Տեսակամուրջ. «Ղազախստան՝ նոր հեռանկարներ Հայաստանի համար»

Մարտի 5-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևան-Աստանա տեսակամուրջ՝ «Ղազախստան՝ նոր հեռանկարներ Հայաստանի համար» թեմայով:
Sputnik

Տեսակամրջի ընթացքում անդրադարձ կարվի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` վերջերս լույս տեսած  «Անկախության դարաշրջան» գրքին, որում, մասնավորապես, ամփոփվել է զարգացման «ղազախստանյան մոդելի» էությունը։ Անդրադարձ կարվի նաև հայ-ղազախական հարաբերությունների ներկա փուլին առնչվող հրատապ հարցերին և հետագա համագործակցության հեռանկարներին:

Մասնակիցներ.

Երևանում՝

Հայաստանում Ղրղըզստանի դեսպան Թիմուր Ուրազաև,

քաղաքագետ Արամ Սաֆարյան,

քաղաքագետ Ստեփան Գրիգորյան:

Աստանայում՝

Փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկո,

Քաղաքագետ Ժումարբեկ Սարաբեկով,

Դիվանագիտության ինստիտուտի տնօրեն Անուար Այազբեկով,

Նախագահի հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրեն Եռլան Բեկժոխին։

Հավատարմագրում.

Հեռ.` +374(10)600-131։ Բջջ.` +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: