Հայաստանի նոր նախագահի դեմ հնչած խորհրդավոր ձայնը. ո՞վ էր 10–րդ դեմ քվեարկողը

Նրան դեմ են քվեարկել են ինը պատգամավոր։ Գաղտնի քվեարկության ընթացքում ինչ-որ տեղից հայտնվել է 10–րդը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանում ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայներով։ Քվեարկությունը գաղտնի էր, բայց Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին հայտարարել են բոլոր խմբակցությունները, բացի «Ելք» դաշինքից։

Արմեն Սարգսյանը ՀՀ 4–րդ նախագահն է

Բայց «Ելքը» միայն ինը մանդատ ունի։ Որտեղի՞ց է հայտնվել 10–րդ «դեմ» ձայնը, անհնար է պարզել։ Բացառված չէ, որ ինչ-որ մեկը պարզապես սխալվել է քվեարկության ժամանակ։ Նախկինում քվեարկության կարգը բազմիցս շփոթեցրել է պատգամավորներին (ջնջել անցանկալի թեկնածուի անունը, թողնել ցանկալիին)։ Բայց հիմա թեկնածուն մեկն էր. Արմեն Սարգսյանը մրցակից չուներ։

Բացառված չէ, որ պատգամավորներից մեկի մեջ արթնացրել է բողոքի թաքնված ձայնը և արտահայտվել անվնաս ձևով (առավել ևս, որ քվեարկության ելքը հայտնի էր)։

Ով ինչպիսի տրամադրությամբ մասնակցեց քվեարկությանը. ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը