«Արարատը»` որպես նվեր. ղազախստանցի պաշտոնյան «մաղարիչ» է արել պետությանը

Ինչպես հայտարարել են հակակոռուպցիոն մարմինները, պաշտոնյաները «հեշտությամբ» հրաժարվել են նվերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Թանկ նվերների շարքում, որոնցից Ղազախստանի պետական ծառայողները հրաժարվել են հօգուտ պետության, եղել է «Արարատ» հայկական կոնյակը, հաղորդում է 365info.kz–ը։

Պետական ծառայողներին տարատեսակ նվերներ են տվել` սկսած գրիչից, գրքից, հուշանվերից, դրամապանակից, շոկոլադից, վերջացրած կրիչով, թեյի տուփով և մետաղական տափակաշիշով։

Կազանը մեկ միլիոն լիտր հայկական կոնյակ «կխմի»

Ղազախստանի Կոստանյան մարզի պետական ծառայության և հակակոռուպցիոն հարցերով վարչության առաջատար մասնագետ Ժաննա Երժանովան պատմել է, թե ինչպիսի նվերներ են տվել շրջանի պետծառայողներին անցած տարի։

Ինչ վերաբերում է թանկ նվերներին, ապա դրանց թվում եղել են «Versace Eros»–ի հավաքածու, «Martini Asti» սպիտակ գինի և հայկական «Արարատ» կոնյակ։

«Պաշտոնյաները հեշտությամբ հրաժարվել են նվերներից` հօգուտ պետության` հանձնելով դրանք պետական ունեցվածքի և մասնավորեցման բաժին», – հաղորդել է Երժանովան։

Նվերներն ամբողջությամբ չհանձնելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։