Հայաստանի նոր նախագահի հետ համագործակցելու մասին խոսել է Զախարովան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը համարում է, որ երկկողմ հարաբերությունների հիմքը կլինեն երկու երկրի բարօրությունն ու շահերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման վեկտորն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ` պատասխանելով Sputnik Արմենիայի` ՀՀ նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ հարցին։

Ով ինչպիսի տրամադրությամբ մասնակցեց քվեարկությանը. ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը

«Կարծում եմ, որ դա միանշանակ նախագահի աշխատակազմի առանձնաշնորհն է` համապատասխան հայտարարություն անելը, բայց Հայաստանի հետ մեր հարաբերությունները ինչպես պատմական բնույթ ունեն, այնպես էլ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասաց Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանի հետ հարաբերութունները որոշվելու են երկկողմ համաձայնագրերով բազմաթիվ գագաթաժողովներով, հանդիպումներով ու բանակցություններով։

«Առաջին հերթին ելնելով երկու երկրի շահերից և բարօրության սկզբունքներից»,- նշեց Զախարովան։

Նշենք, որ ՀՀ ԱԺ–ն այսօր ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահին։ Արմեն Սարգսյանը խորհրդարանում ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայներով։ Նոր սահմանադրության համաձայն` նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն։