Հայ շախմատիստներն առանց մրցանակների կվերադառնան Հայաստան

Հայաստանի շախմատիստներն «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարում անմասն մնացին մրցանակային տեղերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրին 5-րդ և 8-րդ տեղերը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Արսենալում» ընտրում են լավագույնին. կարելի է քվեարկել Հենրիխ Մխիթարյանի օգտին

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):

Մրցանակային եռյակը կազմեցին՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7.5 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիևսկի (ՌԴ)՝ 6.5-ական:

B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրեց Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):