«Ռումբե՜ր». Մոսկվայից Երևան թռչող ուղևորին ձերբակալել են չար կատակի պատճառով

Հայաստանի քաղաքացու անհաջող կատակն ավարտվել է ձերբակալությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մոսկվայի իրավապահ ուժերը ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն, հաղորդում է «112» ալիքը։

Ինչպես գրում է պարբերականը, ոչ ոք չի վիճում, որ հայերը հումորի լավ զգացում ունեն, բայց այս հինգշաբթի այդ արժանի ժողովրդի զավակներից մեկի դեպքում հումորն առանձնապես լավ հետևանք չի ունեցել։

«Պարոն Սուվորյանը պատրաստվել է գիշերային չվերթով Շերեմետևոյից մեկնել արևոտ Երևան (SU1964), բայց զննում անցնելու պահին նա կատակ է արել… Ուղևորների զննության ծառայության տեսուչի հարցին, թե ինչ է երկու արկղերում, Սուվորյանը պատասխանել է` ռումբեր», — նշված է հաղորդագրությունում։

Դրանից հետո տեղի է ունեցել այն, ինչն ակնհայտորեն անսպասելի է եղել Սուվորյանի համար. տեսուչը սեղմել է տագնապի կոճակը, ստուգման վայրն իսկույն շրջափակել են։

Ալիքի տվյալներով` հային իր արկղերով լավ «թափ են տվել» և տեղափոխել գծային բաժին։

Պարզվել է, որ նրա ճամպրուկներում միայն նվերներ են եղել, բայց հայկական սև հումորի պատճառով տղամարդը ստիպված է եղել բացատրություն տալ քննիչին։

Ինքնաթիռը մեկնել է առանց Սուվորյանի։