Պուտինի հազն անհանգստացրել է Մարգարիտա Սիմոնյանին և Թինա Կանդելակիին

Չնայած հարբուխին` Ռուսաստանի առաջնորդը Դաշնային ժողովին հղած ուղերձը հղել է իրեն բնորոշ խանդավառությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հազացել է Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ։

Ռուսաստանի առաջնորդի հազն անտարբեր չի թողել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին ու հայտնի հաղորդավար Թինա Կանդելակիին։

Սիմոնյանն իր Տելեգրամ-ալիքում նշել է, որ առաջին անգամ է ուղերձի ժամանակ նախագահին տեսնում թաշկինակով` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, նա խոսում է իրեն բնորոշ կրքոտությամբ։

«Պուտինը մրսած է, առաջին անգամ եմ նրան ուղերձի ժամանակ տեսնում թաշկինակով։ Բայց ձայնը սովորական է։ Եվ խանդավառ», — գրել է նա։

Կանդելակին իր հերթին խոստովանել է, որ ինքն էլ լավ չի զգում։

«Պուտինը հազում է։ Մրսած է։ Ես նույնպես մրսած եմ։ Կալցիդ եմ խմում», — գրել է հայտնի հաղորդավարուհին։

Ռուս առաջնորդը խոսել է իր ուղերձի բնույթի մասին։

«Այսօրվա ժողովը յուրահատուկ սահմանային բնույթ ունի, ինչպես ժամանակը, որում ապրում ենք։ Մեր ընտրության կարևորությունը, յուրաքանչյուր քայլի, արարքի նշանակությունը շատ մեծ է, որովհետև դրանք մի քանի տասնամյակ առաջ որոշում են մեր երկրի ճակատագիրը։ Հենց նման բեկումնային պահերին է Ռուսաստանը բազմաթիվ անգամ ապացուցել զարգանալու, նորանալու իր կարողությունը», — ասել է նա։