Գալուստյանի կինը հին լուսանկար է հրապարակել. ինչո՞ւ են Միշային իսկական տղամարդ անվանել

Շոումեն Միխայիլ Գալուստյանի կինը 10 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանի կինը` Վիկտորյան,  10 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել Instagram-ում և հարց ուղղել բաժանորդներին։

«Նայելով հին լուսանկարները` հավաստ չի գալիս, որ դա եղել է 10-13 տարի առաջ… շա՞տ ենք փոխվել», — գրել է Վիկտորյան։

Գրեթե բոլորը գրել են, որ Վիկան հիանալի է, նուրբ, գրեթե չի փոխվել, իսկ ահա Միշան, ինչպես գրել է nivascenko օգտատերը, «հասունացել» է և «շատ փոխվել»։

Ոմանք նշել են, որ նրանց աչքերում սերն ու լույսը նույնն են մնացել, այնպես որ ակնհայտ որևէ փոփոխություն չկա։

frantcujenka09 օգտատերը գրել է. «Երկուսդ էլ շատ գեղեցիկ եք, իսկ Դուք` Միխայիլ, կեցցեք կնոջ աչքերում եղած փայլի համար, Դուք իսկական տղամարդ եք, որ կարողացել եք մինչև հիմա պահել այդ փայլը»։

Միխայիլ Գալուստյանը շոումեն է, հումորիստ, կատակերգու դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից և «Comedy Club» շոուի ռեզիդենտ։

«Խորամանկ հայ» Գալուստյանը պարծեցել է օլիմպիադայի ոսկե մեդալակիրներից ստացած նվերներով