Հայ լոււսանկարիչը Պետերբուրգում տարվա լավագույն ֆոտոթղթակից է ճանաչվել

Քվեարկությանը մասնակցել են ռուսական լրատվամիջոցների աշխատակիցները։ Հաղթողներին ընտրել են Facebook սոցիալական կայքում կայացած բաց քվեարկությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Ալեքսանդր Պետրոսյանը լավագույն լուսանկարիչ է ճանաչվել Սանկտ Պետերբուրգում կայացած «ՍաՄԻ-2017» ոչ պաշտոնական լրագրողական քվեարկության արդյունքում։ Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը։

Քվեարկությունը տեղի է ունեցել մարտի 1-ին, դրան մասնակցել են ռուսական լրատվամիջոցների աշխատակիցները։ Հաղթողներին ընտրել են Facebook սոցիալական կայքում կայացած բաց քվեարկությամբ։

Ինչպես և նախորդ տարի, «2017-ի լավագույն ֆոտոթղթակից» կոչումը ստացել է Ալեքսանդր Պետրոսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քսենյա Պոտեևան, երրորդը` Դավիթ Ֆրենկելը։