ՌԱԴԻՈ

Ալթունյան. «Այս կարգը մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին»

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կառավարության նիստից հետո դեղերի վաճառքի նոր կարգի մասին որոշ պարզաբանումներ ներկայացրեց լրագրողներին։
Sputnik
Լևոն Ալթունյան

Մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոն, հոգեմետ նյութեր և թմրանյութ պարունակող դեղերը հայաստանյան դեղատներից կարելի է ձեռք բերել միայն բժշկի տված դեղատոմսով։

«Այս կարգը մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին, որտեղ արդեն տասնյակ տարիներ ուժեղ ազդող դեղամիջոցների վաճառքը կարգավորվում է համապատասխան օրենքներով»,- ասաց Լևոն Ալթունյանը` հավելելով, որ դա նաև հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին խնայել անպետք դեղերի վրա ծախսվող գումարները։

«Մենք նախատեսում ենք շուրջ 15% տնտեսում տնային տնտեսությունների համար` ի հաշիվ այն դեղերի, որոնք ձեռք են բերվում առանց համապատասխան կարիքի, առանց պահանջված լինելու, և դրանց ժամկետն անցնում է տնային դարակներում»,- ասաց նա։

Հիշեցնենք` դեղերի վաճառքի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2018թ-ի մարտի 1-ից։