Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը երկու տարի աշխատանք էր փնտրում

Գործազուրկ շվեյցարիացին հավանաբար առաջիկայում ֆուտբոլի հավաքականներից մեկի հետ պայմանագիր կկնքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 66-ամյա շվեյցարիացի Բեռնար Շալլանդը կսկսի մարզել Կոսովոյի Հանրապետության ոչ այնքան ճանաչված ֆուտբոլի հավաքականը։ Այս մասին այսօր հայտնել է SoFoot պարբերականը։

Ֆուտբոլային սպասվող հրավառություն, կամ պերուացիների թիմը, որին մարզել է Մարգարյանը

«Մենք բանակցություններ ենք վարում։ Կարծում եմ` ամեն ինչ պետք է արագ ավարտվի։ Մի քանի աշխատանքային ինքնակենսագրություն ենք ստացել, այդ թվում նաև իտալացի, պորտուգալացի մարզիչներից։ Բայց, ամենայն հավանականությամբ, կընտրենք Բեռնար Շալլանդի թեկնածությունը։ Մնում է որոշ մանրուքներ ճշտել», — հայտնել է Կոսովոյի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահ Ֆադիլ Վոկրին։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ 2015 թվականին Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո նա գործազուրկ էր, իսկ Կոսովոյի հավաքականը նախորդ տարվա աշնանից մնացել էր առանց մարզիչի։