Գարունը դիմավորում ենք տեղումներով. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` գարնան առաջին գիշերն անձրևոտ կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի տարածքում մարտի 1-ի ուշ երեկոյան, մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում տեղումներ կլինեն: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Մարտի 1-2-ն առանձին վայրերում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մարտի 1-ի ուշ երեկոյան, մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին նույնպես տեղումներ կլինեն քաղաքի բարձրադիր հատվածներում, գիշերը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Այսօր` մարտի 1-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 15-17, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքություն։