ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդն առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԿԳՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը։
«Պլանի համաձայն՝ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներին գարնանային արձակուրդը կտրամադրվի մարտի 26-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ»,- ասաց նա:
Որոշ դպրոցների աշակերտներ գարնանային արձակուրդ չեն ունենա, քանի որ արձակուրդը միացվել է ձմեռայինին։
Ըստ տվյալների` գարնանային արձակուրդ չունեցող դպրոցներից են Երևանի 17 և 16 հատուկ դպրոցները, Տեսողության խանգարմամբ երեխաների հատուկ դպրոցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Երևանի մանկավարժական համալսարանի ավագ դպրոցները, Կարբիի միջնակարգ դպրոցը, Մեծամորի ավագ դպրոցը, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և մի քանի այլ դպրոցներ: