Թալանել են Հայաստանի դեսպանի առանձնատունը

Դեսպանի տնից տարել են հեռուստացույցը, անվանական սուրը, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստ և գումար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ, 67-ամյա Գեղամ Ղարիբջանյանին պատկանող Բյուրական գյուղի 3-րդ փողոցի թիվ 2 առանձնատունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գողություն պոլիկլինիկայում. բարձրացել է ճաղավանդակներով և մտել բժշկի սենյակ

Ըստ կայքի` երեկ՝ փետրվարի 28-ին, Ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Փալիկյանը և հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև այս տարվա փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։

Հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են ճաղավանդակը, բացել պատուհանն ու այնտեղից գողացել «Սամսունգ» տեսակի հեռուստացույց, անվանական սուր, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, կենցաղային իրեր, հագուստներ և գումար։

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանություն դիմած Փալիկյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության վարչության պետի տեղակալն է, իսկ Ղարիբջանյանը, որ նրա կնոջ հայրն է, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանն է։