Վիգեն Հակոբյան
© Sputnik
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ նախագահի ընտրության հետ կապված որևէ ինտրիգ չկա։
«Եվ սա կանխատեսելի էր, քանի որ, եթե Սերժ Սարգսյանը խնդիր էր դնում, որ նախագահի ընտրությունը մեծ կոնսենսուսով պիտի լինի, նշանակում է արդեն այդ համաձայնությունը կար։ Որևէ խնդիր չեմ տեսնում, ձայների մեծամասնությամբ կարծում եմ Արմեն Սարգսյանը կընտրվի ՀՀ 4–րդ նախագահ»,–ասում է Վիգեն Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը նշում է, որ սկզբում մտածում էր` «Ծառուկյան» դաշինքը գոնե ֆորմալ առումով ընդդիմադիր ձևը կպահի, բայց երբ հայտարարեցին, որ պաշտպանելու են իշխանական թեկնածուին, հասկացավ, որ միասնական հանդես կգան։