ՌԱԴԻՈ

Բախշյան. «Տասը տարի առաջ մարտի 1–ին Հայաստանի ժողովրդավարությունը սպանվեց»

Տասը տարի առաջ մարտի 1–ին Հայաստանի ժողովրդավարությունը սպանվեց։ Վերհիշելով 2008թ.–ի մարտի 1–ի դեպքերը` Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Երևանի ավագանու անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Sputnik
Անահիտ Բախշյան

«Գործող իշխանությունը իր հաջորդներին փոխանցեց արյունով վաստակած իշխանություն, և իր ժողովրդին ասեց` ա՛յ ժողովուրդ, տեսեք, եթե ընդվզեք, եթե ընտրությունների արդյունքներից բողոքեք, այսպես կլինի։ Մարդիկ 10 օր շարունակ բողոքեցին ընտրությունների արդյունքներից, և արդյունքում այն ժամանակվա գործող նախագահի հրամանով զորքը հանվեց ժողովրդի դեմ։ Դա նշանակում է` եթե դուք փորձեք ձեր ընտրական իրավունքը պաշտպանեք, ձեզ կխեղդենք արյան մեջ»,–ասում է Բախշյանը։

Նրա խոսքով` հիմա այդ վախը խանգարում է ժողովրդին դուրս գալ փողոց և բողոքել։ Նրանց նպատակն էլ դա էր և հասան իրենց նպատակին։