Արմեն Սարգսյան. «Աղքատների ու հարուստների բևեռացումը շատ մեծ է Հայաստանում»

ՀՀ նախագահի թեկնածուն կարծում է, որ Հայաստանը պետք է ոտքի կանգնեցնել միասնաբար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանն անկախության առաջին տարիներին տնտեսապես ավելի թույլ էր, սակայն, միգուցե, ավելի արդար, և հասարակությունն այդքան բևեռացված չէր հարուստի և աղքատի: ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց Արմեն Սարգսյանը։

ՀՀԿ–ն դուռը կիսաբաց թողեց Սերժ Սարգսյանի համար

«Այսօր մեր պետությունն ավելի հզոր է, հարուստ, սակայն հասարակությունը բևեռացված է, ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը մեր բոլորի խնդիրն է»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:

Սարգսյանը շեշտեց, որ հաջորդ 26 տարիները հայ ժողովուրդը պետք է շարունակի կառուցել՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքն է բացահայտել և չմոռանալով դասեր քաղել թույլ տված սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն:

Սարգսյանը կարևորեց քաղաքացիական հասարակության դերը ՀՀ ժողովրդավարության գործում։

«Քաղաքացին ոչ միայն ընտրությունների կամ սոցիալական սուր հարցեր բարձրացնելիս պիտի արթնանա, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը պետք է դրսևորի ամենօրյա կյանքում՝անարդարության դեմ անհանդուրժողականությամբ», — նշեց նա։

Նա ընդգծեց նաև, որ սոցիալական արդարության պահանջը հասարակության զգայուն մասերից մեկն է։

«Մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում։ Ստեղծված իրավիճակի արմատական փոփոխությունը բոլորիս պարտքն է», — ասաց նա

Սարգսյանը երազում է, որ ՀՀ-ն դինամիկ զարգացող ինտելեկտուալ երկիր դառնա։