ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Մարտի 1–ի դեպքերը հրահրեցին իշխանությունները»

Խոսելով մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այդ դեպքերը հրահրել է իշխանությունը։
Sputnik

Մարտիրոսյան. «Մարտի 1–ի դեպքերը հրահրեցին իշխանությունները»
«Մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի պատասխանատուն, բնականաբար, իշխանություն է, քանի որ ընդդիմությունը մինչև այդ էլ խաղաղ երթեր էր անցկացնում, և որևէ խնդիր չկար։ Մարտի 1-ը եղավ, քանի որ իշխանությունը պահելու խնդիր կար, իսկ Հայասատանում իշխանություն ունենալը նշանակում է ապօրինի օգտվել բոլոր բարիքներից։ Այդ բարիքները պահելու և բազմապատկելու հրապուրանքն էլ հրահրեց մարտի 1-ի դեպքերը»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը։

Ըստ նրա` մեր հասարակությունը ցանկացած իրավիճակում հավասարակշռված է, համբերատար ու հանդուրժող, ինչն այնքան էլ ողջունելի չէ։ Եվ եթե իշխանությունները ուժ չկիրառեին ու չհրահրեին բախումները, ապա մարտի դեպքերը չէին լինի։