ԱԺ–ն ընդունեց «խեղճ վարորդների դեմ» օրինագիծը

Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կարգելվի ապրիլի 1-ից, առայժմ` կես տարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց աջ ղեկով մեքենաներին վերաբերող օրինագիծը։:

61 կողմ, 33 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագիծը:

Օրինագծին դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

Կառավարության կազմած օրինագիծն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից և կգործի մինչև հոկտեմբերի 1-ը, բայց կառավարությունը ծրագրում է արգելքը մշտական դարձնել։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կարծում է, որ հանրապետությունում երթևեկող ավտոմեքենաները պետք է համապատասխանեն աջակողմյան երթևեկությանը, այսինքն լինեն ձախ ղեկով։

Նրանք, ովքեր արդեն ունեն աջ ղեկով ավտոմեքենաներ, թույլ կտան շահագործել և վաճառել իրենց մեքենաները, իսկ նոր ավտոմեքենա ներկրել թույլ չեն տա։