Հայ կրկնահանցագործները Վոլգոգրադում գարեջրատանը խաղատուն էին բացել ու եկամուտ էին ստանում

Իրենց գործը բացելու համար «գործարարները» ընտրել էին տեղի գարեջրատներից մեկը, որտեղ ապօրինի կերպով անհրաժեշտ սարքավորումներն էին տեղադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հայերը Վոլգոգրադում ապօրինի խաղային բիզնես էին կազմակերպել, որը նրանց օրական 30 հազար ռուբլի էր բերում։ Այս մասին հայտնում է Վոլգոգրադի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Սրամիտ հայը փորձել է գարեջրով կաշառել սամարացի ոստիկաններին

Աղբյուրի տվյալների համաձայն` չորս հայ մոտ երկու ամիս առաջ Վոլգոգրադի Վորոշիլովի շրջանի գարեջրատանը երկու խաղային տերմինալ են տեղադրել` դրանք համացանցին միացնելով։ Ցանկացած մարդ խորհրդանշական գումարի դիմաց կարող էր իր հաջողությունը փորձել։

Կասկածյալներին հարցաքննել են, նրանք արդեն խոստովանել են իրենց մեղքը։

«Հայտնի է, որ երկու կասկածյալներն ավելի վաղ քրեական պատասխանատվություն են կրել նման հանցագործության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը չի նշում մեղադրյալների անուններն ու տարիքը։