ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը ջուր է լցրել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վրա «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում կազմակերպած բանավեճի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ «ջրային» ագրեսիայի պատճառ են դարձել Ժիրինովսկու վիրավորական արտահայտությունները։
Սոբչակը փորձել է վերջ տալ վեճին, բայց կրակի վրա յուղ է լցրել։
— Ձեր տարիքում այդքան հուզվել չի կարելի (դիմել է Սոբչակը Ժիրինովսկուն)։
— Բերանդ փակի՛ր, հիմար (Ժիրինովսկի)։
— Ձեր առողջության մասին եմ մտածում։
— Դուրս կորի՛ր այստեղից։ Պետք չէ այստեղ բերել կեղտոտ կայարանային աղջիկներին։ Դոմ-2։ Անառակություն է։
— «Դոմ-2»-ում մարդիկ իրենց ավելի քաղաքավարի են պահում, քան Դուք։
Ռուս քաղաքական գործիչն անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, թեև Սոլովյովը նախազգուշացրել է, որ եթերում միմյանց հայհոյել չի կարելի։
Հաղորդավարը հիշեցրել է, որ հաղորդման մասնակիցները նախագահական բանավեճի են մասնակցում և պետք է համապատասխան պահվածք դրսևորեն։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող բանավեճերը նվիրված էին երկրի և բանակի մարտունակությանը։ Բանավեճին մասնակցում էին 7 մարդ` Սերգեյ Բաբուրինը («Ռուսական համաժողովրդական միություն» կուսակցություն), Պավել Գրուդինինը (ՌԴԿԿ), Վլադիմիր Ժիրինովսկին (ՌԼԴԿ), Քսենյա Սոբչակը («Քաղաքացիական նախաձեռնություն»), Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստներ»), Բորիս Տիտովը (Աճի կուսակցություն), Գրիգորի Յավլինսկին («Յաբլոկո»)։ ՌԼԴԿ-ի առաջնորդը շարունակել է անպատիվ խոսքեր ասել Սոբչակին, որից հետո վերջինս նրա վրա ջուր է լցրել։